National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
28.11.2011
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 3

Նոյեմբերի 28-ին Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը   հրավիրած նիստում` Գագիկ Մինասյանի նախագահությամբ, դրական եզրակացություն տվեց արտահերթ նիստի օրակարգոմ ընդգրկված` «Բանկերի եւ բանկային գործունեության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության առաջարկին: Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի  տեղեկացմամբ` երկրորդ ընթերցման ներկայացված օրինագծի վերաբերյալ  առաջարկներ չեն եղել:

Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրիասյանը   հանձնաժողովի գնահատմանը ներկայացրեց միջազգային երկու համաձայնագիր:

Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի հետ ստորագրված` «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման» վարկային համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի 18 մլն դոլարի վարկ` ոռոգման համակարգը վերականգնելու նպատակով: Մասնավորապես, ծրագրի շրջանակներում կվերականգնվի հանրապետության ջրանցքների 110 կմ-ը, ինչպես նաեւ 19 համայնքներում կկառուցվեն ներտնտեսային ցանցեր: Կառավարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ նշված աշխատանքներն ընդգրկված են եղել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում, նախագծվել, սակայն չեն իրականացվել:  Համաձայնագիրը արտահերթ նիստում քննարկելու համար ստացավ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հանձնաժողովը հավանության արժանացրեց նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ վարկային ծրագիրը` «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» անվամբ: Այն երկու այլ ծրագրերի հետ` դրամաշնորհային եւ վարկային, կդառնա մեկ ամբողջական,  որի շրջանակներում շուրջ 20 մլն եվրո կուղղվի համանքներում ջրամատակարարման բարելավման եւ ջրամաքրման կայանների վերակառուցման նպատակով: Այս վարկային ծրագրով 6,5 մլն եվրո կտարմադրվի Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում ջրամատակարարումը բարելավելու համար, նաեւ` կվերակառուցվեն Դիլիջան եւ Ջերմուկ քաղաքների   մաքրման կայանները: Համաձայնագիրը նախատեսվում է ընդգրկել առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում: 
  
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին»,  «Ստանդարտացման մասին», «Հավատարմագրման մասին» եւ «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների  նախագծերի փաթեթը, որի նպատակը ըստ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանի` «ՀՀ կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին»   որոշման, «Հայաստանի Հանրապետության եվ Եվրոպական Միության միջեւ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի նպատակով մինչեւ 2011 թվականի հունիս ամիսը կատարվելիք միջոցառումների ժամանակացույցի»  1-ին կետի կատարման ապահովումն է, համաձայն որի`  ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարված է սկսել ՀՀ կառավարության որոշմամբ հավանության արժանացած ՀՀ որակի ենթակառուցվածքների բարեփոխման ռազմավարության  եւ գործողությունների ծրագրի իրականացումը:

Հայաստանը պետք է ապահովի արտադրանքի անվտանգությանը վերաբերող նոր օրենսդրության արդյունավետ իրականացում եւ կիրարկում: Այն նախատեսում է որակի ամբողջ ենթակառուցվածքի բարեփոխումների իրականացում` համապատասխանեցնելով այն միջազգային օրենսդրությանը, ազգային տնտեսության նոր իրողություններին եւ համապատասխանեցնելով նաեւ մի շարք ոլորտներում առնչվող բարեփոխումներին: 
  
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մուրադյանը ներկայացրեց «2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու եւ  անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ առավել դյուրին, արագ եւ միաժամանակ ոչ ծախսատար դարձվի ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի գործակալության կողմից վերը նշված օրենքով նախատեսված անձանց համապատասխան ծանուցման գործընթացը: 
  
Հանձնաժողովը քննարկեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված հարկային ոլորտին վերաբերող մի շարք նախագծեր:

 Քննարկված բոլոր օրինագծերն էլ ստացան դրական եզրակացություն: 
  
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արմեն Ռուստամյանի նախագահությամբ քննարկեց 2011 թվականի հուլիսի 13-ին Լոնդոնում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության միջեւ եկամուտների եւ կապիտալի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը: Փոխնախարարը նշեց, որ կոնվենցիայի նպատակն է բացառել եկամուտների եւ կապիտալի կրկնակի հարկումը եւ այդպիսով նվազեցնել նշված հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը միջազգային առեւտրի եւ ներդրումների վրա եւ ստեղծել կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտ:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը նաեւ ներկայացրեց 2011 թվականի հուլիսի 14-ին Դուբլինում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իռլանդիայի կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը: Ըստ Սուրեն Կարայանի` համաձայնագրի նպատակն է բացառել եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը եւ այդպիսով նվազեցնել եկամտային եւ գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը միջազգային առեւտրի եւ ներդրումների վրա:

2011 թվականի նոյեմբերի 1-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Նա նշեց, որ վարկային համաձայնագրի դրույթները չեն հակասում ՀՀ օրենքներին եւ այլ նորմատիվ իրավական ակտերին:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը ներկայացրեց «2011 թվականի հուլիսի 14-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» վարկային համաձայնագիրը: Պարոն Անդրեասյանը նշեց, որ համաձայնագրի նպատակն է օժանդակել ՀՀ Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի համայնքներում եւ Վայոց Ձորի մարզում համայնքային ջրամատակարարման բարելավման եւ ջրի մաքրման կայանների եւ կոյուղու կոլեկտորների վերակառուցման գործում:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը ներկայացրեց 1994 թվականի մարտի 15-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համալրման եւ զինվորական ծառայություն անցնելու կարգի մասին» համաձայնագիրը: Ռոմիկ Հարությունյանը նշեց, որ համաձայնագիրը նպատակ ունի կանոնակարգել ՀՀ տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում ՀՀ քաղաքացիների` պայմանագրով ու զինակոչով համալրելու եւ զինվորական ծառայություն անցնելու կարգը: Ըստ պարոն Հարությունյանի` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նպատակահարմար է գտնում համաձայնագրի վավերացումը:

2011 թվականի մայիսի 26-ին Լայպցիգում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ ավտոմոբիլային ճանապարհներով միջազգային ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների մասին» համաձայնագիրը ներկայացրեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Նախարարը նշեց, որ համաձայնագրի նպատակն է իրավահավասար եւ փոխշահավետ սկզբունքների հիման վրա դյուրացնել եւ կանոնակարգել իրենց երկրների միջեւ եւ իրենց տարածքների տարանցմամբ ավտոմոբիլային ճանապարհներով իրականացվող միջազգային ուղեւորափոխադրումները եւ բեռնափոխադրումները:

Քննարկված հարցերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:


17.05.2024
Ժնեւում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի եւ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում մայիսի 16-ին կազմակերպության միջնորդությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:...

17.05.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

17.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am